Ռոբերտ Լևանդովսկի. «Լավ չհարվածեցի, բայց խփեցի հաղթական գոլը»
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Ֆրայբուրգի» հետ Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպումից հետո, որում նրա թիմը հաղթել է 2։1 հաշվով, նշել է, որ փոխհատուցված ժամանակում խփած գոլի դրվագում այնքան էլ լավ չի հարվածել։ Երեկվա խաղում լեհ ֆուտբոլիստը 2 գոլ է խփել և իր ռմբարկուական հաշիվը հասցրել 14 գոլի։
«Իմ առաջին միտքը գնդակն անմիջապես խաղընկերոջս փոխանցելն էր, բայց դա անելը հեշտ չէր,- Լևանդովսկու խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ուստի փորձեցի մշակել գնդակն ու հարվածել։ Բարեբախտաբար, ամեն ինչ ստացվեց։ Ես այնքան էլ լավ չհարվածեցի, սակայն գոլը գոլ է, 3 միավորը՝ 3 միավոր»։