
Ռուսաստանը և Սիրիան Տարտուսի բազան 49 տարով ընդլայնելու համաձայնագիր են ստորագրել
Ռուսաստանի և Սիրիայի միջև ստորագրված փաստաթղթի համաձայն Տարտուսի նավահանգստի տարածքում կընդլայնվի ռազմական նավերի տեղակայումը: «Վեստի.ռու»-ն գրում է, որ միաժամանակ տարածքում կարող են ընդունել մինչև 11 նավ՝ ներառյալ միջուկային ուժային կայանքով աշխատող նավեր:
Փաստաթուղթը ռուսական ռազմական նավերին հնարավորություն կտա նաև մուտք դեպի տարածքային ծով, ներքին ջրեր և նավահանգիստներ:
Համաձայնագիրը կգործի 49 տարի և ավտոմատ կերպով պայմանագրի ժամկետը կերկարաձգվի հաջորդ 25 տարիների համար, եթե կողմերից որևէ մեկը ոչ պակաս, քան մեկ տարվա ընթացքում չի ծանուցի մյուս կողմին իր մտադրությունը դադարեցնելու մասին: