Վանում պետության կողմից նշանակված կառավարիչը հեռացրել է հայերեն ցուցանակները
Վանի Էդրեմիթ (Արտամետ) շրջանի` պետության կողմից նշանակված կառավարիչ Աթիֆ Չիչեքչիյի ցուցումով շրջանի բանուկ մասերում ավելի վաղ տեղադրված բազմալեզու ցուցանակներից հեռացվել են հայերեն գրությունները:
«Էրմենիհաբեր»-ը, վկայակոչելով թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքին, գրում է, Վանա լճի ափին գտնվող այս շրջանում թուրքերեն, քրդերեն, անգլերեն և հայերեն ցուցանակներն ավելի վաղ տեղադրվել էին՝ հաշվի առնելով Արտամետի տուրիստական նշանակությունը:
Որոշումը կայացվել էր Արտամետի ավագանու կողմից, որտեղ մեծամասնություն են կազմում քրդական «Ժողովրդավարական շրջաններ կուսակցության» (DBP-ԺՇԿ) ներկայացուցիչները:
Ժողովրդի կողմից ընտրված քուրդ ղեկավարի փոխարեն պետության կողմից նշանակված կառավարիչը հայերեն ցուցանակները հեռացնելու համար որևէ հիմնավորում չի ներկայացրել:
Հարակից հրապարակումներ`
- Ախալքալաքի ելքի և մուտքի մոտ տեղադրված վրացերեն ցուցանակների վրա կավելանա նաև հայատառ նշագրում
- Տարօրինակ է, որ Թուրքիան չի հայտարարում հայկական եկեղեցու ցուցանակի ուղղումը. Սասունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան