Զարուհի Փոստանջյան. Արմեն Մարտիրոսյանն ունի հրաշալի դաստիարակություն
Վերջին օրերին «Ժառանգություն» կուսակցության անդամների մասին հրապարակումների վերաբերյալ հայտարարություն է տարածել Զարուհի Փոստանջյանը:
Հիշեցնենք, մամուլը գրել էր, որ «Ժառանգություն» կուսակցության վարչության փակ նիստում Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Փոստանջյանին, սակայն միջամտել է Րաֆֆի Հովհաննիսյանը, որից հետո նիստը ավարտվել է:
Փոստանջյանն արձագանքել է.
«Այս մի քանի օրերի ընթացքում լրատվամիջոցների կողմից իմ գործընկերների վերաբերյալ տարածվել է ակնհայտ սուտ` վիրավորական և զրպարտչական տեղեկատվություն:
Տեղեկացնում եմ, որ շուրջ 10 տարի լինելով «Ժառանգություն» կուսակցության անդամ, համատեղ կուսակցական գործունեություն եմ ծավալել արժանապատիվ կանանց և տղամարդկանց հետ:
Ես ունեմ և կարող եմ ունենալ տարակարծություն Արմեն Մարտիրոսյանի հետ, սակայն նա ունի հրաշալի դաստիարակություն, որպեսզի, չկիսելով իմ կարծիքը, հարգի այն:
Իսկ ինչ վերաբերվում է տիկին Անահիտ Բախշյանի հասցեին արված հայտարարությանը, ապա նշեմ, որ տիկին Բախշյանը, նույնպես շուրջ 10 տարի լինելով քաղաքականության մեջ, ոչ միայն առանցքային դերակատարում է ունեցել «Ժառանգություն» կուսակցության ներսում, այլև ընդհանուր հայկական քաղաքականության մեջ` կոտրելով կարծրատիպերը և օրինակ ծառայելով երիտասարդ կանանց համար:
Անկախ այն հանգամանքից, երբ այսօր որոշում կայացնելու համար մենք տարակարծիք ենք և հնարավոր է բաժանվենք, մեր համատեղ անցած քաղաքական պայքարի ճանապարհը ոչ միայն եղել է օրինակելի, այլև հենց այս հրաշալի բանաձևի մեջ` «Մեկը բոլորի համար, բոլորը` մեկի»: Ես շնորհակալ եմ ճակատագրից, որ իմ կյանքի այս անցած 10 տարիներն անցել եմ իրենց հետ»:
Հարակից հրապարակումներ`
- Եթե դաշինքային ձևաչափը չստացվի ընտրություններին միայնակ գնալու տարբերակը կա. Արմեն Մարտիրոսյան
- Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Զարուհի Փոստանջյանին. «Ժամանակ»
- Բախշյանը «Ժառանգություն»-ում առանցքային անդամ երբեք չի եղել. Վարչության անդամ
- Անահիտ Բախշյանը դուրս է գալիս «Ժառանգություն» -ից
- Կուսակցությունում, այո, կան տարաձայնություններ. Րաֆֆի Հովհաննիսյան
- Այնպիսի վիճակ չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կտրված է ամեն ինչից. Արմեն Մարտիրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան