«Բանանցը» տարին սկսեց հաղթանակով
2017 թ. առաջին ստուգողական խաղում Երևանի «Բանանցը» նվազագույն հաշվով հաղթանակ է տոնել Գյումրու «Շիրակի» նկատմամբ: «Բանանցի» արհեստական խոտածածկով խաղադաշտում կայացած ստուգողական հանդիպման միակ գոլը 81-րդ րոպեին խփել է թիմի 20-ամյա ֆուտբոլիստ Հովհաննես Իլանգյոզյանը:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, այս խաղում Արթուր Ոսկանյանը խաղալու հնարավորություն է տվել իր տրամադրության տակ եղած բոլոր ֆուտբոլիստներին: «Բանանցն» իր հաջորդ ստուգողական հանդիպումն արդեն կանցկացնի Ռուսաստանում, որտեղ կմրցի «Չեռնոմորեցի» հետ: