Երևանում վաղը սպասվում է թույլ ձյուն
Հանրապետության տարածքում hունվարի 22-ի օրվա երկրորդ կեսին, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն: 23-ի ցերեկը և 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
ԱԻՆ պաշտոնական էջի հաղորդմամբ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում հունվարի 22-ի օրվա երկրորդ կեսին, 23-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն: 23-ի ցերեկը, 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանում վաղը ցերեկը կգրանցվի -4--6 աստիճան ցուրտ, նախորդ օրերի -9- -10-ի փոխարեն: Գիշերը Երևանում կլինի -9 - -11: Կանխատեսումների համաձայն, այդ ջերմաստիճանը կպահպանվի մինչև հունվարի 26-ը:
Ավելի վաղ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել էր, որ հունվարի 19-ին, 20-ին և 22-ին Թուրքիայի տարածքից Հայաստան կներթափանցեն տեղումնաբեր ցիկլոններ, ինչի արդյունքում շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն:
«Մոտեցող ցիկլոնի ուժը մեծ չէ, բայց ամեն դեպքում, գիտական նյութերի վերլուծությունները մեզ բերում են այն եզրակացության, որ այն որոշակի դրական ազդեցություն կթողնի Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտի քայքայման վրա: Բնականաբար այն միանգամից չի վերանա, բայց հունվարի 19-22-ին աստիճանաբար կնկատվի դրական տեղաշարժ»,-տեղեկացրել էր նա: