Էշլի Վագներ. «Եթե որևէ մեկն ինձ հարցնի իմ տարիքի մասին, կդադարեմ խոսել»
Ամերիկուհի գեղասահորդ Էշլի Վագներին ձանձրացրել են իր տարիքի մասին խոսակցությունները: Մարզուհին հասկանում է, որ գեղասահքում տարիքը շատ կարևոր է, սակայն չի կարելի վստահ հանդես եկող մարզիկին շարունակ հիշեցնել այն մասին, որ նա արդեն ծեր է: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
«Գեղասահքում շատ են ուշադրություն դարձնում տարիքին: Ես արդեն հոգնել եմ այդ մասին խոսակցություններին: Եթե որևէ մեկն ինձ հարցնի իմ տարիքի մասին, կդադարեմ խոսել: Կարող եմ ենթադրել, որ վետերան են կոչում այն մարզիկներին, ովքեր փորձառու են: Դա լավ է, բայց ես 25 տարեկան եմ: Ունեցել եմ և վերելքներ, և անկումներ: Մեզ հարկավոր է աղջիկների նոր սերունդ դաստիարակել, որովհետև ես մի օր կմահանամ»,- ասել է Վագները:
Հավելենք, որ Էշլին, եթե մասնակցի 2018 թ. ձմեռային Օլիմպիական խաղերին, ապա կդառնա ԱՄՆ-ի հավաքականի ամենատարեց մենասահորդուհին: