Վինուսին «գորիլա» անվանած մեկնաբանը պատժվել է
ESPN ամերիկյան հեռուստաընկերության մեկնաբան Դագ Ադլերը պատժվել է` թենիսի Ավստրալիայի Բաց առաջնության հանդիպումները լուսաբանելիս ամերիկուհի Վինուս Ուիլյամսին գորիլայի հետ համեմատելու համար: Այս մասին տեղեկացնում է «The independent»-ը:
«Եթերի ժամանակ Դագ Ադլերը պետք է կոռեկտ լիներ իր արտահայտություններում: Նա արդեն ներողություն է խնդրել, սակայն մենք զրկել ենք նրան Ավստրալիայի Բաց առաջնության հետագա հանդիպումները մեկնաբանելու իրավունքից»,- գրված է հեռուստաընկերության պաշտոնական հայտարարության մեջ: