Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը գրավել է 2-րդ տեղը
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն Իրանի Մաշհադ քաղաքում մասնակցել է տարեսկզբի ավանդական հեղինակավոր մրցաշարին՝ Թախտիի գավաթի խաղարկությանը:
11 երկրների 16 թիմերի պայքարում հայ ըմբիշները` Արային Բաղդադյանի գլխավորությամբ, գրավել են պատվաբեր 2-րդ հորիզոնականը` զիջելով միայն Իրանի առաջին թիմին:
Հիշեցնենք, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան այսօր հայտնել է, որ Արայիկ Բաղդադյանին ազատ ոճի Հայաստանի հավաքականին գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Ատլանտայի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արմեն Մկրտչյանը: