Գագիկ Ծառուկյանի դաշինքը բանակցում է Ստեփան Դեմիրճյանի հետ. «Հրապարակ»
Երեկ փակ դռների ետևում կայացել է ՀԺԿ 9-րդ համագումարը, որին չեն մասնակցել ոչ հյուրեր, ոչ լրագրողներ։ Ժամանակին Հայաստանի ժողովրդական կուսակցությունը բազմահազարանոց կուսակցություն էր և համագումարներն էլ բաց էր անում, որոնք լայնորեն լուսաբանվում էին մամուլում։ Վերջին շրջանում կուսակցության շարքերը նոսրացել են, իսկ ՀԺԿ ղեկավարությունը չափազանց քչախոս է դարձել. գրել է «Հրապարակ»-ը՝ հավելելով, թե իրենք տարիներ շարունակ փորձում են ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հետ հարցազրույց անել, ապարդյուն։ Երեկ նա վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում։
«Հրապարակ»-ը տեղեկացնել է, որ Գագիկ Ծառուկյանի դաշինքն այս օրերին բանակցում է Ստեփան Դեմիրճյանի հետ, որի բարեհաջող ավարտից հետո նրան, ըստ ամենայնի, կգրեն կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան