Պլասիդո Դոմինգոն նշում է 76-ամյակը
Իսպանացի օպերային երգիչ, դաշնակահար, դիրիժոր Պլասիդո Դոմինգոյի ծննդյան օրն է. նա նշում է իր 76-ամյակը:
Պլասիդո Դոմինգոն 1962 թվականից մուտք է գործել օպերային արվեստ, հետագայում, արտաքին գրավչության և ձայնային բացառիկ տվյալների շնորհիվ, գրավել է համաշխարհային մեծ բեմերը։ Առ այսօր Դոմինգոն կատարել է 128 օպերային դեր իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իսպաներեն և ռուսերեն լեզուներով։ Նրա առավել հայտնի դերերից են Օթելլոն ու Դոն Կարլոսը (Վերդիի համանուն օպերա), Ռադամեսը (Վերդիի «Աիդա» օպերա) Կավարադոսսին, դը Գրիեն և Ռիկ Ջոնսոնը (Պուչչինիի «Տոսկա», «Մանոն Լեսկո» և «Աղջիկը Արևմուտքից» օպերաներ), Ֆաուստը (Գունոյի «Ֆաուստ» օպերա), Վերտերը (Մասնեի «Վերտեր» օպերա), դոն Խոզեն (Բիզեի «Կարմեն» օպերա), Սամսոնը (Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա» օպերա), Լոհենգրինը Պարսիֆալը և Զիգմունդը (Ռիխարդ Վագների «Լոհենգրին», «Պարսիֆալ» և «Վալկիրիա» օպերաներ)։
Նրա աստղը զարդարում է Հոլիվուդի Փառքի ծառուղին: Նա մի քանի անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի:
Նշենք, որ «Երևանյան հեռանկարներ» 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում 2010 թվականին Պ. Դոմնիգոն ելույթ է ունեցել Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Միշտ սիրել եմ այցելել երկրներ, որտեղ երբեք չեմ եղել, իսկ Հայաստանը վաղ տարիքից միշտ եղել է իմ մտքում: Մայրս երգչուհի էր, ու նրա վոկալի ուսուցչուհին հայուհի էր, հենց նա էլ իմ մեջ արթնացրել է հետաքրքրությունը ձեր գեղեցիկ երկրի նկատմամբ: Բազմաթիվ թանկագին հայ ընկերներ ունեմ աշխարհով մեկ: Ու երջանիկ եմ, որ այժմ անձամբ եմ տեսնելու այս հրաշք երկիրը, որի մասին այդքան լսել եմ»,- Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել էր Պլասիդո Դոմինգոն:
Պլասիդոյի երգացանկը ծավալուն է՝ օպերաներ և մյուզիքլներ, նեոպոլիտանական երգեր ու պոպ ստեղծագործություններ։ Դոմինգոն 16 տարեկանում գաղտնի ամուսնանում է իր դաշնակահարուհի ընկերուհու հետ, որը մեկ տարի հետո նրան որդի է պարգևում։ Երկու տարի անց նրանք բաժանվում են։ Պլասիդոն երգչի առաջին քայլերն արել է բարիտոն ձայնով (արական ձայնի տեսակ տենորի և բասի միջև)։ Մեքսիկայի ազգային օպերա ընդունվելիս նրան խնդրում են տենորային արիաներ կատարել, և սա նրա համար դառնում է բախտորոշ։ Պլասիդոն նաև դաշնակահար է և դիրիժոր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Պ. Դոմինգոյի ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Պլասիդո Դոմինգոն դառնալու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
- Դասական երաժշտության սիրահար հայ հասարակության գնահատմամբ` Պլասիդո Դոմինգոն «անկրկնելի էր»
- Պլասիդո Դոմինգոյի բացառիկ համերգը մեկնարկել է. Համերգին ներկա է ՀՀ նախագահը
- Պլասիդո Դոմինգոն հաշմանդամների «Փարոս» կամերային երգչախմբին իր հետ համատեղ կատարմամբ հանդես գալու առաջարկ արեց
- Երջանիկ եմ, որ այժմ անձամբ եմ տեսնելու այս հրաշք երկիրը. Պլասիդո Դոմինգոն այսօր համերգ կտա Երևանում
- Իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն այսօր կլինի Հայաստանում
- Աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն ուրախ է, որ գալիս է Հայաստան
- Պլասիդո Դոմինգոն` «Տարվա մարդ»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում