ԱՄՆ-ն Հարավային Կորեայից պահանջում է ձերբակալել Պան Գի Մունի եղբորը
ԱՄՆ կառավարությունը պահանջել է Հարավային Կորեայից կալանավորել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի՝ Պան Գի Մունի եղբորը:
Պան Գի Սանը եղել է հարավկորեական Keangnam Enterprises Co Ltd շինարարական ընկերության նախկին խորհրդականներից մեկը: ԱՄՆ իշխանությունները նախորդ աբաթ նրան մեղադրել են կաշառակերության համար: Նույն հանցանքը կատարելու համար մեղադրվում է նաև նրանց զարմիկը՝ Պան Չու Խյոն: Ըստ դատարանի, նրանք պատոնատար անձանց են կաշառել:
Գործարքը կապված է Վիետնամում 800 մլն դոլարով անշարժ գույքի վաճառքի հետ: ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի զարմիկն աշխատում է որպես անշարժ գույքի առևտրի գործակալ Նյու Յորքում:
«Ռոյթերզ»-ը գրում է, որ ՄԱԿ-ից հրաժարվել են մեկնաբանել տեղեկատվությունը:
Հարակից հրապարակումներ`
- Կոռուպցիոն սկանդալի պատճառով ձերբակալվել է Հարավային Կորեայի մշակույթի նախարարը
- Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանում մեկնարկել է նախագահի իմպիչմենտի հարցով դատական լսումը
- Պան Գի Մունը ցանկություն ունի առաջադրվել Հարավային Կորեայի նախագահի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան