Աբրամովիչը կվերադառնա ռուսական ֆուտբոլ
Ինչպես տեղեկացնում է «Սպորտ Էքսպրեսը», ամենայն հավանականությամբ, գործարար Ռոման Աբրամովիչը կրկին կֆինանսավորի ռուսական ֆուտբոլը։ Խոսքը, համաձայն մշակվող նախագծի, Ռուսաստանի պատանեկան 4 հավաքականի ֆինանսավորման մասին է, որոնցում խաղում են 1999, 2000, 2001 և 2002 թթ. ծնված ֆուտբոլիստները։ Վերջինս դեռ ձևավորման փուլում է։
Հարկ է նշել, որ Աբրամովիչը չի ստանձնում բոլոր հավաքականների լիարժեք ֆինանսավորումը։ ՌՖՄ-ն բավարար միջոցներ ունի այդ նպատակի համար։ Ավելի շուտ Աբրամովիչի համակարգերը թիմերի աշխատանքին կմասնակցեն համաֆինանսավորման իրավունքով։ Մշակվող նախագիծը շատ ամբիցիոզ է և նմանը չունի ռուսական ֆուտբոլի պատմության մեջ։
Հիշեցնենք, որ 2013 թ. «Ֆուտբոլի ազգային ակադեմիա» հիմնադրամը, որը ղեկավարում է Ռոման Աբրամովիչը, դադարեցրել է ֆինանսավորել ռուսական ֆուտբոլի մի շարք նախագծեր, մասնավորապես՝ Տոլյատիի Կոնոպլևի անվան ակադեմիան, որի սան է, օրինակ, Ալան Ձագոևը։ Հենց այդ հիմնադրամն է վճարել Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գուուս Հիդդինկի աշխատավարձը, որի ղեկավարությամբ ՌԴ ընտրանին դուրս է եկել Եվրոպայի 2008 թ. առաջնության կիսաեզրափակիչ։ Բացի այդ, հիմնադրամը վճարել է ողջ երկրում հարյուրավոր խաղադաշտերի շինարարության համար։ «Forbes»-ը հիմնադրամի ծախսերը գնահատել է 150-200 մլն դոլար։