Այվազովսկու և ևս երկու ցուցահանդես ռուսական թանգարաններին բերել է 1 միլիարդ ռուբլի եկամուտ
Տրետյակովյան պատկերասրահում «Վալենտին Սերով» և «Հովհաննես Այվազովսկի», Էրմիտաժում «Բյուզանդիան՝ դարերի միջից» ցուցահանդեսները, որոնք ընդհանուր ունեցել են 1,6 միլիոն այցելու, թանգարաններին բերել են 1 միլիարդ ռուբլի արտաբյուջետային եկամուտ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:
Նշենք, որ Տրետյակովյան պատկերասրահը 2015-2016 թ. հաճախելիության երկու ռեկորդ է սահմանել. Այվազովսկու ցուցահանդեսն ունեցել է 599 հազար այցելու, Սերովի՝ 486 հազար:
Հիշեցնենք, որ Տրետյակովյան պատկերասրահում 2016 թ. հուլիս-նոյեմբերին գործել է Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդես:
«Ավանդաբար լավ կազմակերպված, պրոֆեսիոնալ կերպով գովազդված ցուցահանդեսները հավաքում են միլիոնավոր հանդիսատես»,- ասել է Վ.Մեդինսկին:
Հարակից հրապարակումներ`
- Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակում հնարավոր է Հայաստան բերվի «Քաոս» կտավը
- Տրետյակովյան պատկերասրահում ցուցահանդեսի ավարտից հետո Այվազովսկու կտավները վերադարձվել են ՀԱՊ
- Այվազովսկու ցուցահանդեսն այցելուների թվով գերազանցել է Սերովի ցուցահանդեսի ռեկորդը
- Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդեսն ունեցել է շուրջ կես միլիոն այցելու
- Տրետյակովյան պատկերասրահի աշխատակիցներն ազատվել են աշխատանքից՝ Այվազովսկու ցուցադրության տոմսերը վերավաճառելու կասկածանքով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան