Մորս օրհնությունն ու բարեմաղթանքներն եմ փոխանցում ձեզ. Արամ Սարգսյան
«Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «ԵԼՔ» դաշինքն այսօր կառավարության նիստերի դահլիճում առաջին համաաժողովն է անցկացնում:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին ստորագրված համաձայնագրով այս դաշինքն ստեղծել են «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Համաժողովին ներկա են բոլոր երեք կուսակցությունների առաջնորդները:
«Մորս օրհնությունն ու բարեմաղթանքներն եմ փոխանցում ձեզ: Նա հիվանդանոցում է, վատ վիճակում, բայց նույնիսկ այդ վիճակում էլ նա պատրաստ էր մասնակցել այս հավաքին», -դիմելով դահլիճում ներկաներին իր ելույթում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին