Ինչպե՞ս կարող ես Ադրբեջանի հետ գնալ բանակցության, գնալ փոխզիջման, զիջել տարածքներ. Արամ Սարգսյան
Այսօր ԵԼՔ դաշինքի առաջին համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը հիշեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի խոսքը ուղղված այն ժամանակների լրագրող Սերգո Երիցյանին. «Սերգո ջան լավ չես ապրի, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել»:
«Հիմա հավի-ձվի պատմությունը դարձնել, թե գիտես ինչ Սերգոն լավ կապրի, եթե Ղարաբաղի հարցը լուծվի, կամ Սերգոն լավ չի ապրի, քանի դեռ Ղարչաբաղի հարցը չլուծվի, չէի ուզենա խնդրին այսպես մոտենալ: Ղարաբաղի հարցը շատ-շատ կարևոր է, բայց լավ ապրելու համար առաջին հերթին արդարություն է պետք: Նույնիսկ պատերազմի ժամանակ, երբ հացը հավասար են կիսել, մարդիկ էդ հավասար կիսած հացով կռվել են ու հաղթել», -հայտարարեց Արամ Զավենիչը:
Սարգսյանի խոսքով, հայաստանի երեք նախագահներն էլ խոսել են փոխզիջումների մասին, չեն վախեցել ու բարձրաձայնել են այդ հարցի մասին, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ հային գլխատած մարդասպանը հերոսացվել է:
«Իրենք իրենց հանրությանը նախապատրաստում են թշնամության: Եթե այդ երկիրը ամբողջությամբ թշնամական մթնոլորտում է, ինչպես կարող ես այդ երկրի հետ գնալ բանակցության, գնալ փոխզիջման, զիջել տարածքներ», -նշեց նա:
Այս փուլում, ըստ Սարգսյանի, պետք է համանախագահ երկրների առաջարկներն ի կատար ածել՝ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների մեծացում, հետաքննության մեխանիզմների ներդրում, մշտադիտարկման սարքերի տեղակայում և այլն:
«Վստահաբար այս մոտեցումը մեզ ձեռնտու է: Հիմա գոնե ամրացնենք մեր դիրքերը: Ուժեղ Հայաստան է պետք ունենալ, որ մեր զինվորը ոչ թե դրսում կանգնի, այլ ունենա ինժեներական համապատասխան կառույցներ, որտեղ սենյակում նստած, հեռուստաէկրանների առաջ կարողանա վերահսկել սահմանը, որ թիկունքից չգան ու լվացվելու ժամանակ զինվոր սպանեն: սրանք խնդիրներ են, որ պետքությունը պետք է լուծի», -հայտարարեց Արամ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Զավենիչը կառաջադրվի Սյունիքի մարզում
- Հերիք ու բոլ էղավ, էլ տեղ չկա. Էդմոն Մարուքյան
- Մենք կորցնելու հայրենիք չունենք, Սասուն Միքայելյան
- Մենք հակված ենք անցնցում, առանց ընդհարումների հասնել փոփոխությունների. Արամ Սարգսյան
- Մորս օրհնությունն ու բարեմաղթանքներն եմ փոխանցում ձեզ. Արամ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան