Այն շրջանակը, ում հետ փորձում է համագործակցել Սեյրան Օհանյանը, հաջողություն չի ապահովի. Արամ Սարգսյան
«Շատ-շատ հարգում եմ Սեյրան Օհանյան զինվորին, որպես զինվոր հրաշալի օրինակ է արցախյան պատերազմին տված իր ներդրումով, իր առողջությամբ, մարդ որը վիրավորվելուց մեկ ամիս հետո վերադարձավ դիրքեր», -այսօր ԵԼՔ դաշինի համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց դաշինքի անդամ, Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Քաղաքական գործիչն ասաց նաև, որ ինքը շատ լավ ճանաչում է նաև Սեյրան Օհանյան մարդուն, որը հարազատաբար է վերաբերվել իրենց, բայց միևնույն ժամանակ, ասաց, որ չի ճանաչում Սեյրան Օհանյան քաղաքական գործչին:
«Ես չգիտեմ՝ ինչ նպատակներով է նա քաղաքական դաշտ գալիս: Միայն ֆեյսբուքյան հայտարարությունները բավարար չեն եզրակացնել՝ ինչ ուղի, ինչ ճանապարհ է ընտրել: Ավելին, նա պետք է մտնի հանրության մեջ, լսի՝ լրագրողներն իրեն ինչ հարց են տալիս: Ինչ վերաբերում է իմ անձնական կարծիքին, ես գտնում եմ, որ սկիզբը, որը Սեյրան Օհանյանը դրեց և այն կուսակցությունները, այն շրջանակը, ում հետ փորձում է համագործակցել, այդքան էլ օգտակար չէ ու այդ շրջանակով հաջողության հասնելը հայ իրականության մեջ անհնարին է կամ գրեթե անհնարին է», -հայտարարեց Սարգսյանը:
Խոսելով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի մասին, Սարգսյանն ասաց, որ նրա հետ աշխատել է ու նրան համարում է «շատ խելացի մարդ»: «Ափսոս, նա այդ խելքը ծառայեցրել է Ռոբերտ Քոչարյանին ու այդ պատճառով էլ կրակն է ընկել», -ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս կարող ես Ադրբեջանի հետ գնալ բանակցության, գնալ փոխզիջման, զիջել տարածքներ. Արամ Սարգսյան
- Սեյրան Օհանյանի հերթական գրառումը
- Եկել է փակելու կոռումպացված Հայաստանի էջը. Նիկոլ Փաշինյան
- Արամ Զավենիչը կառաջադրվի Սյունիքի մարզում
- Հերիք ու բոլ էղավ, էլ տեղ չկա. Էդմոն Մարուքյան
- Մենք կորցնելու հայրենիք չունենք, Սասուն Միքայելյան
- Մենք հակված ենք անցնցում, առանց ընդհարումների հասնել փոփոխությունների. Արամ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին