Արյեն Ռոբբեն. «Ռիթմի մեջ մտնելու համար «Բավարիային» խաղեր են պետք»
«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբբենը «Ֆրայբուրգի» հետ Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպումից հետո, որում նրա թիմը հաղթել է 2։1 հաշվով, շեշտել է, որ թիմն առաջին խաղակեսում վատ խաղ է ցուցադրել։ Մյունխենցիները հաղթական գոլը խփել են փոխհատուցված ժամանակում։
«Ձմեռային ընդմիջումից հետո առաջին խաղում միշտ էլ հեշտ չէ,- Ռոբբենի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ինքներս խնդիրներ ստեղծեցինք մեզ համար։ Այսուհետ պետք է ավելի լավ խաղանք, քան այսօր՝ առաջին խաղակեսում։ Բավարար չափով արագ չէինք գործում և բավարար չափով վտանգավոր չէինք։ Ռիթմի մեջ մտնելու համար մեզ խաղեր են պետք»։