Մեր երկրում չպետք է լինեն մերժված մարդիկ, չպետք է լինեն օտարներ, խռովածներ. Արտակ Զեյնալյան
«Մեր մեծագույն ձեռբերումը կլինի, եթե մենք հավատ ստեղծենք, իսկ հավատը այն մոգական հավելումն է, որ ցանկացած խնդրի միացնելիս, այն լուծվում է», - այսօր կառավարության նիստերի դահլիճում ԵԼՔ դաշինքի համաժողովում ունեցած ելույթում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
Նա ասաց, որ դաշինքի անդամները հավակնում են անցնել ծառայության և հորդորեց ուշադրություն դարձնել, որ ինքը «ծառայություն» բառի փոխարեն չօգտագործեց «իշխանություն» բառը:
«Մենք պատրաստ են ձևավորել օրենսդիր ու գործադիր իշխանություն և կառավարելու ենք ոչ թե պետական բյուջեն, այլ՝ ազգային կապիտալը՝ հարստությունը, իսկ դա Հայաստանի քաղաքացու ապահովության, երջանկության զգացողությունն է, առողջությունը, մտավոր ու ֆիզիկական հնարավորություններն ու ունակությունները, յուրաքանչյուրի ունեցվածքն ու հարստությունը, երկրի հողը, ընդերքը: Դրանք նյութական ու ոչ նյութական բարիքներ են, որոնք ընդունված են իրավաբանորեն», -ծրագիրը ներկայացրեց Զեյնալյանը:
Իրավապաշտպանը նկատեց, որ 300 հազարից ավելի վարորդներ կան Հայաստանում, ովքեր տարեկան պատժվում են 1.5-2 մլն-ից ավել դրամով, ինչը անարդարացի է: Վարորդների իրավունքները, ըստ իրավապաշտպանի խախտվում են ու չի ապահովվում նրանց լսված լինելու իրավունքը: Ընդհանրապես, նրա խոսքով, Հայաստանի դատարաններում դատական պրոցեսները ձգձգվում են, խախտվում է մարդկանց՝ ողջամիտ ժամկետներում լսված լինելու իրավունքը, և դա ռեսուրսների անհամաչափ բաշխման մասին է խոսում:
«Մեր կառավարությունը ապահովելու է մարդկանց ինքնաարտահայտվելու, ինքնադրսվորվելու իրավունքը, երաշխավորելու ենք, որ բոլորը մասնակցեն կառավարմանը: Մեր երկրում չպետք է լինեն մերժված մարդիկ, չպետք է լինեն օտարներ, չպետք է լինեն խռովածներ, բոլորը պետք է ընդգրկված լինեն պրոցեսում, և սա ոչ միայն իմ երազանքն է, սա ժողովրդի պատգամն է, որը արձանագրվել է Հայաստանի Սահմանադրության նախաբանի մեջ», -հավելեց Զեյնալյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք կորցնելու հայրենիք չունենք, Սասուն Միքայելյան
- «Լուսավոր Հայաստան»-ի անդամը ամբիոնին մոտեցավ երկաթե շերեփով
- Մենք հակված ենք անցնցում, առանց ընդհարումների հասնել փոփոխությունների. Արամ Սարգսյան
- Մորս օրհնությունն ու բարեմաղթանքներն եմ փոխանցում ձեզ. Արամ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին