Բուշար. «Շատ եմ տխրել»
Կանադացի թենիսիստուհի Էժենի Բուշարը խոսել է «Australian Open»-ի երրորդ շրջանում ամերիկուհի Կոկո Վանդեվեգիից 4։6, 6։3, 5։7 հաշվով կրած պարտության մասին։
«Ես շատ եմ տխրել, որովհետև զգում էի, որ հնարավորություններ շատ ունեմ, հատկապես՝ երրորդ սեթում։ Նման խաղերը պետք է ավարտես քո օգտին, եթե այդքան հնարավորություն ունես։
Ափսոս, որ զիջեցի առաջին սեթում, սակայն կարողացա հավասարեցնել հաշիվը՝ վերցնելով երկրորդ սեթը։ Այո, չցուցադրեցի իմ լավագույն թենիսը, մի շարք ոչ պարտադիր սխալներ գործեցի։ Ընդհանուր առմամբ՝ հեշտ չէր։ Հիմա դժվար է դրական պահեր գտնել։
Ճնշում էի զգում, քանզի հասկանում էի, թե Կոկոն որքան ուժեղ կարող է հարվածել։ Հատկապես ծանր էր երրորդ սեթի վերջնամասում։
Ես արդեն երկար ժամանակ չեմ խաղում անընդմեջ 3 շաբաթվա ընթացքում։ Երկու տարի է՝ դժվարություններ ունեմ։ Հիմա տխուր եմ, բայց կարծում եմ, որ վստահ առաջընթաց քայլ եմ կատարել»,- Բուշարի խոսքերը մեջբերել է championat.com-ը։