Թբիլիսին միացել է Թրամփի դեմ կանանց երթին
Հարևան երկրի մայրաքաղաքը միացել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դանոլդ Թրամփի դեմ կանանց շարժմանը: Թբիլիսիի կենտրոնում մի քանի տասնյակ մարդ է հավաքվել: Նրանք պահել են տարբեր գրություններով ցուցանակներ՝ «Կանանց վերածնունդը երկրի վերածնունդն է», «Կանանց իրավունքները մարդու իրավունքներն են», «Կառուցեք կամուրջներ, ոչ թե պատեր»:
«Սպուտնիկ»-ի փոխանցմամբ, նրանք նշել են. «Այսօր մենք Թբիլիսիից միանում ենք Կանանց երթին, որն ուղղված է կանանց իրավունքների պաշտպանությանը, ազատ ու ներառական միջավայրին: Ամերիկացիները, վրացիները, եվրապացիները, ասիացիները, մենք բոլորս միավորվել ենք հավասաության գաղափարի շուրջ»:
Նշենք, որ կանանց երթն անցկացվում է տարբեր քաղաքներում, առավել մեծ թվով կանայք են փողոց դուրս եկել Լոնդոնում: Նրանք քննադատում են Թրամփի՝ սեքսիզմի վերաբերյալ արտահայտությունները: Վաշինգտոնում նախօրեին ձերբակալվել է երթի մասնակից 217 մարդ:
Երթի կազմակերպիչները հայտարարել էին, որ ակնկալում են 200 հազար մարդու մասնակցություն: Ակցիային միացել էին հայտնի դերասաններ, երգիչներ, ակտիվիստներ:
Նրանք պահանջում են ապահովել կանանց իրավունքների պաշտպանություն, այդ թվում աբորտի, գենդերային ու ռասայական հավասարություն, պայքար ոստիկանության կողմից բռնությունների դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան