Խոսեպ Գվարդիոլա. «Մանչեսթեր Սիթին» արդեն հրաժարվել է կոչման համար պայքարից»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ իր թիմը հրաժարվել է չեմպիոնության համար պայքարից։ «Տոտենհեմի» հետ Անգլիայի առաջնության շրջանակներում կայանալիք հանդիպումից առաջ նա գովել է մրցակցին։
«Մենք արդեն հրաժարվել ենք կոչման համար պայքարից,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Եվ այնքան էլ կարևոր չէ, թե առաջիկա խաղում ինչի կհասնենք։ Այդ բոլոր սպասումները կապված են այն բանի հետ, թե ինչի եմ հասել իմ նախորդ ակումբներում։
«Տոտենհեմը» գերազանց թիմ է, որը խաղում է այնպես, ինչպես գլխավոր մարզիչն է ուզում։ Գրավիչ ֆուտբոլ է ցուցադրում։ Դա Պրեմիեր լիգայի լավագույն թիմերից մեկն է։ Ինձ, որպես հանդիսականի, դուր է գալիս նման խաղը»։