Կառլո Անչելոտտի. «Բավարիան» կարող է գոհ լինել արդյունքից, բայց ոչ խաղից»
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին «Ֆրայբուրգի» հետ Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպումից հետո, որում մյունխենյան թիմը հաղթել է 2։1 հաշվով, նշել է, որ իրենք միայն արդյունքից կարող են գոհ լինել։ Մյունխենցիները հաղթական գոլը խփել են փոխհատուցված ժամանակում։
«Սա բարդ խաղ էր՝ ընդդեմ ուժեղ, ագրեսիվ մրցակցի,- Անչելոտտիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Առաջին կեսում այնքան էլ լավ չխաղացինք։ Բայց ինձ դուր եկավ հաղթանակի բնավորությունն ու կամքը, որը ցուցադրեցին իմ ֆուտբոլիստները։ Այդ իսկ պատճառով արդյունքում հենց մենք էլ հաղթեցինք։ Կարող ենք գոհ լինել արդյունքից, բայց ոչ խաղից»։