Մենք կորցնելու հայրենիք չունենք, Սասուն Միքայելյան
«Մեր երկիրը չի ընթանում առաջընթաց ուղիով և գնալով ծանրանում են հիմնախնդիրները, նոր խոչընդոտներ են առաջանում, որոնց լուծումները ավելի ու ավելի բարդ են դառնում: Հայստանը չի կարողանում ամուր կանգնել ոտքերի վրա ու վստահ ընթանալ առաջ», -այսօր կառավարության նիստերի դահլիճում ԵԼՔ դաշինքի համաժողովում ունեցած ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
Նա ասաց, որ հասարկական կյանքի բոլոր ոլորտներում կամ չկա առաջընթաց, կամ դա չի նկատվում, ավելին, խարխլվում է «ժողովրդի կյանիք գնով ձեռք բերված նվաճումները»:
Միքայելյանը նաև ժողովրդավարության նահանջ է նկատել, կոռուպցիա իրավական, առողջապահական ու այլ ոլորտներում:
«Տագնապալի են արտագաղթի աճի մասին վկայող թվերը, իսկ խոստացված տնտեսական աճն այդպես էլ չի գրանցվում, անշեղորեն աճում է աղքատությունը, հնարապետության յուրաքանչյուր նորածին արդեն պարտք ունի ու պոտենցիալ պարտապան է: Սա դեռ վերջը չէ՝ անճանաչելիորեն փոխվել է հայ մարդը, փլուզվում է ազգային մաքուր արժեհամակարգը, հանրային կյանք է ներմուծվում կեղծ գաղափարներ», -հայտարարեց Միքայելյանը:
Նրա խոսքով, ԵԼՔ դաշինքում ընդգրկված ուժերի ու տարբեր անհատների նպատակն է հասնել փոփոխությունների, դուրս գալ այս վիճակից:
«Մենք կորցնելու հայրենիք չունենք, կորցնելու ժամանակ՝ նույնպես: Անհրաժեշտ կոնսենսուսի առկայության դեպքում պատրաստ ենք համագործակցել մի շարք ուժերի ու անհատների հետ: Հայաստանը բոլորիս երկիրն է, և ԵԼՔ դաշինքը ընդունելով բոլոր մարտահրավերները վստահորեն մտնում է երկրում ապրիլի 2-ին կայանալիք ընտրապայքարի մեջ՝ համոզմունքով, որ ներկա պայմաններից ԵԼՔ-ը կարող է ելք գտնել», -հայտարրաեց Միքայելյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Լուսավոր Հայաստան»-ի անդամը ամբիոնին մոտեցավ երկաթե շերեփով
- Մենք հակված ենք անցնցում, առանց ընդհարումների հասնել փոփոխությունների. Արամ Սարգսյան
- Մորս օրհնությունն ու բարեմաղթանքներն եմ փոխանցում ձեզ. Արամ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան