Սերենա Ուիլյամսը՝ «Australian Open»-ի չորրորդ շրջանում
Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հաջողությամբ հաղթահարել է «Australian Open»-ի երրորդ փուլի արգելքը՝ երկու սեթում 6։1, 6։3 հաշվով առավելության հասնելով Նիկոլ Գիբսի նկատմամբ։ Հաջորդ փուլում նա կհանդիպի Չեխիայի ներկայացուցիչ Բարբարա Ստրիցովայի հետ։
Եվս մեկ խաղում խորվաթուհի Միրյանա Լուչիչ-Բարոնին երեք սեթում 3։6, 6։2, 6։3 հաշվով հաղթել է հույն Մարիա Սակկարիին։ Չորրորդ շրջանում նա կխաղա Ջենիֆեր Բրեդիի հետ, որը սենսացիոն հաղթանակ է տոնել ռուս Ելենա Վեսնինայի նկատմամբ։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին