Սնանկ ճանաչված «Էյր Արմենիայի» պարտատերերի թիվը գնալով ավելանում է. «Ժողովուրդ»
Մինչ «Էյր Արմենիա» ավիաընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը փորձում է վաճառել աճուրդի հանված գույքը, այս ընթացքում նոր պարտատերեր են ի հայտ եկել։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ 2015 թվականին սնանկացած, ուղևորափոխադրումներով զբաղվող «Էյր Արմենիա» ավիաընկերությունը «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին պարտք է 4 մլն 815 հազար դրամ։
«Նշենք, որ մեկ տարի, ինչ «Էյր Արմենիա»-ի ավիաընկերության գույքը հանվել է աճուրդի։ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի խոսքերով՝ աճուրդի հանված հիմնական գույքը գրավադրված է բանկերում, որոնք էլ մնացել են բանկերին։ Իսկ ընկերության՝ աճուրդի հանված մյուս գույքը դեռ գնորդ չի կարողանում գտնել»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան