Մշակույթ 17:07 23/01/2017 Հայաստան

«Ապրելու բանաձև». Գոհար Մարտիկյանի գրքում ամբարված է ոչ թե լալու, այլ հպարտանալու պատմություն

Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ  ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» պատմավավերագրական մատենաշարի 10-րդ հատորի շնորհանդեսը: Հատորներից  յուրաքանչյուրում հեղինակը մեկ առ մեկ հավաքում ու ներկայացնում է Արցախյան ազատամարտում անմահացած քաջորդիների կյանքն ու նրանց սխրանքի պատմությունները։ Հերթական հատորը նվիրված է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաներին, ինչպես նաև Արցախյան պատերազմում զոհված Սիսիանի տարածաշրջանի հերոսներին։

«Ոչինչ երբևէ չի կարող մոռացվել, քանի որ այնպիսի կյանքեր են նվիրաբերվել հայրենիքի ազատագրությանն ու այս փոքր հողի պահպանությանը, որ նրանց մոռանալը, նրանց սխրանքը չհիշատակելը, նրանց չմեծարելն առնվազն դավաճանություն կլինի սեփական անձի նկատմամբ: Որպեսզի մենք չդավաճանենք մեր անձերին, հայի մեր տեսակին, պետք է հիշենք նրանց»,- գրքի շնորհանդեսին լրագրողների հետ զրույցում ասաց Գոհար Մարտիկյանը:

Խոսելով գրքի մասին, նա նշեց. «Այս աշխատանքի մասին շատերն են ասում՝ ապրեցնող, ապրելու բանաձև է: Համամիտ եմ այդ կարծիքին: Ոչ թե լալու, այլ հպարտանալու պատմություն է ամբարված այստեղ՝ հայոց նախնադարյան, նախաստեղծ պատմությունից սկսած մինչև մեր օրերը: Գիրքը պատմում է քառօրյա պատերազմի տղաների մասին՝ ներառելով ողջ հայոց պատմությունը, հայի տեսակի պատմությունը, ինչպիսին պետք է լինի հայը, որ աշխարհին համոզի ու ապացուցի, որ քաղաքակրթությունը մենք ներմուծեցինք աշխարհ, հիմա պատրաստվում ենք կայանալ այնպես, որ շարունակենք խաղաղ ապրելու քաղաքակրթությունը տարածել աշխարհում: Իսկ մեր տղաները պատրաստ են իրենց  կյանքի գնով խաղաղություն ապահովել»:

Գրքում ներկայացված է ապրիլյան պատերազմում զոհված 73 հերոսի կենսագրություն ու նրանց սխրանքի պատմությունը: Այդ հատվածը տիկին Գոհարը վերնագրել է «Հրով լեցուն հրադադար»:

Պատասխանելով հարցին, թե այդյո՞ք դժվար չէր կոնկրետ ապրիլյան պատերազմի, պատերազմում զոհված տղաների մասին գրելը, քանի որ վերքերը դեռ թարմ են, Գ. Մարտիկյանն ասաց.   «Երբևէ չմտածեք,  թե որևէ կորստի վերքը կարող է սպիանալ և կարող է թարմ չլինել: 23 տարի առաջ Արցախյան պատերազմում եմ կորցրել որդուս, մինչ այսօր այդ վերքը ոչ միայն չի սպիանում, այլ օրեցօր առավել է խորանում: Բայց եթե մենք շարունակենք բոլորս ողբալ, մոռանալ, որ ապրել է պետք ու ապրել է պետք այնպես, որ յուրաքանչյուր ապրած օրվա համար դու պատասխան տաս ինքդ քո առաջ՝ ի՞նչ ես արել այդ օրը, ի՞նչ ես արել նրա համար, որպեսզի կարողանաս ուրիշներին օգնել ճիշտ ապրել: Քառօրյա պատերազմի տղաների մեծ մասի հարազատներն այնքան էին կոտրված, կարծեցի, անպայման պետք է իմանային, անպայման պետք է փաստվեր  այն, որ տղաներն իրապես մեծ հերոսություն, սխրանք են կատարել՝ փակելով բազմաքանակ թշնամու ճանապարհը: Այդպիսի սխրանքի պատմություններ  եղել են և արցախյան պատերամզի օրերին, և այդ օրինակով դաստիարակված տղաներն այդ օրերին կրկնեցին  նույն սխրանքը: Լավ դաս է բոլոր նրանց, ովքեր փորձում են ինչ -որ ժամանակ ինչ-որ կերպ ոտնձգություն կատարել մեր հողի վրա»:

Գրքի շնորհանդեսին ներկա էին զոհված զինծառայողների ընտանիքի անդամները:

Ապրիլի 2-ին մարտական գործողությունների ժամանակ իր մարտական դիրքը պաշտպանելիս քաջաբար զոհված Բագրատ Ալեքսանյանի մայրը՝ Նարինե Ասրյանը, Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ տիկին Գոհարն իր աշխատանքով, իր ստեղծագործական ոճով, ինչպես և կոչվում է  գիրքը՝ «Ապրելու բանաձև», ուժ է տալիս իրենց, որպեսզի կարողանան ապրել, զգալ, որ իրենց որդիներն իզուր չեն զոհել իրենց կյանքը հանուն հայրենիքի:

«Հանուն մեր հերոս երեխաների պետք է ապրենք»,- նշեց նա: 

«Կանանց հանրապետական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Աիդա Թոփուզյանի  ներկայացմամբ, գիրքը նվիրված է 21-րդ դարի քաջարի հերոսների հավաքական սխրանքին, սխրանք, որ բերեց աննախադեպ հաղթանակ, սխրանք, որն իրագործվեց հանուն խաղաղության, արժանապատվության, մեր այսօրվա օրվան, սխրանք, որն իրականացվեց հիմնականում 18-20 տարեկան հայ երիտասարդների ազատատենչ ոգու ուժով և թելադրանքով:

«Թշնամու առաջ  կանգնած էր անկախության սերունդը, որոնց կրթել և ձևավորել էր արցախյան ազատամարտի ոգին: Սերունդ, որը ոչ միայն կանգնեցրեց ապրիլյան քառօրյա պատերազմը, այլ կարողացավ հետ մղել նորագույն տեխնիկայով, անօդաչու թռչող սարքերով զինված վարձկանների բանակը: Սերունդ, որը կյանքի գնով հետ մղեց թշնամուն»:

Գրքի շնորհանդեսին ներկա Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանը նախ հիշեց խորհրդային տարիների քարոզչական մի կարգախոս՝ «Հայրենքը պետք է ճանաչի իր հերոսներին», ապա ասաց. «Կարծում եմ՝ առավել քան արդիական է այսօր, քանի որ մեր ամեն հաղթանակ, ձեռքբերում ունի իր մարմնավորումը, անձնավորումը, մարդկային պատմությունը»:

Նա նաև կարևորեց մարդկային շփումները, որ տիկին Գոհարը կարողանում էր իր մեջ ուժ գտնել ու մտնել  հերոսների տները, շփվել նրանց ընտանիք անդամների, մայրերի հետ: Ա. Սաղաթելյանի ցանկությունն է, որպեսզի այս գիրքը լինի վերջինը, մյուս հատորներում արդեն անդրադարձ կատարվի  ներկայիս, միգուցե ապագա հերոսներին:

Նշենք, որ մատենաշարի 10-րդ հատորը տպագրվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Գիրքը տպագրվել է 500 օրինակով, տրվելու են զորամասերին, գրադարաններին, ուսումնական հաստատություններին:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}