ԵԽԽՎ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի ՀՀ խորհրդարանական ընտրություններում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն այսօր որոշում է կայացրել դիտորդական առաքելություն կատարել ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որը տեղի կունենա ապրիլի 2-ին։
Այս նպատակով բյուրոն ստեղծել է 30 հոգանոց ժամանակավոր կոմիտե։ Բյուրոն նաև լիազորել նախընտրական դիտորդական առաքելություն իրականացնել։
Դիտորդական առաքելության կազմը կհաստատվի առաջիկա օրերին։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ՀՀ-ում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները կլինեն առաջինը՝ Սահմանադրական բարեփոխումներից հետո, որի արդյունքում Հայաստանն անցնում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան