Ա. Թաթոյանը Ստրասբուրգում Ֆիլիպ Բուայայի հետ քննարկել է Լապշինի արտահանձնման հարցը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը այսօր Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բուայային: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Ֆիլիպ Բուայան կարևորել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի ընդունումը՝ պատրաստակամություն հայտնելով ավելի խորացնել առկա համագործակցությունը: Ըստ այդմ, պայմանավորվածություններ են ձեռք բերվել խորացնելու համատեղ ծրագրերը և իրականացնելու նոր ծրագրեր ազատությունից զրկված անձանց, զինծառայողների իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում: Կարևորվել է քաղաքացիական հասարակության եւ լրագրողների հետ սերտ աշխատանքը:
Պաշտպանը Ֆիլիպ Բուայայի հետ քննարկել է նաև Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցը: Արման Թաթոյանը, մասնավորապես, նշել է, որ նրա արտահանձնման որոշումն ունի քաղաքական բնույթ, ուղղակիորեն վտանգում է խոսքի ազատությունը և անթույլատրելի նախադեպ ստեղծելու փորձ է: Այն կոպտորեն խախտում է իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգը: Լրագրողների այցը Արցախ ունի կանխարգելիչ նշանակություն և դա չի կարող լինել որևէ հետապնդման առարկա: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ այս դեպքը շատ ավելի է արդիական դարձնում այն, որ պետք է ակտիվանան այցերը Արցախ ու Արցախի Օմբուդսմանի և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջազգային գործընթացներին:
Պաշտպանը Ֆիլիպ Բուայային է հանձնել նաև 2016 թվականի դեկտեմբերի վերջին և 2017 թվականի հունվարի սկզբին ադրբեջանական զինված ուժերի կողմից Չինարի գյուղը զինված հարձակման ենթարկելու արդյունքների վերաբերյալ զեկույցը: Կազմվել է հատուկ ինտերակտիվ զեկույց, որը լիարժեք արտահայտում է փաստահավաք աշխատանքների արդյունքները:
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Մարտիրոսյան. Լապշինի գործը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ
- Լապշինի հարցը ՀԱՊԿ, ԵԱՏՄ համապատասխան կառույցների միջոցով թող տեղափոխեն Կրեմլ. քաղաքագետ
- Արա Ղազարյան. Լապշինի նկատմամբ քրեական հետապնդման նպատակը ոչ թե հանցավորության դեմ պայքարն է, այլ քաղաքական է
- Արցախի ՄԻՊ-ը՝ Լապշինի արտահանձնման մասին. «Արցախի վերաբերյալ ազատ խոսքը լռեցնելու փորձ է»
- Արա Զոհրաբյան. Պետք է պաշտպանել Ալեքսանդր Լապշինին
- Լապշինի դեմ կատարվածը լուրջ վտանգ է խոսքի ազատության ու մարդու իրավունքների տեսանկյունից. Պաշտպան
- Չինարիի նկատմամբ հակառակորդի հարձակումը եղել է թիրախավորված. ՄԻՊ Հատուկ զեկույց
- ԱՄՆ Պետդեպն անդրադարձել է բլոգեր Լապշինի արտահանձմանը
- Չինարիի դիվերսիոն փորձը եղել է այն ժամանակ, երբ ՀՀ զինված ուժերի կողմից վտանգ չկար. ՄԻՊ
- Ալեքսանդր Լապշինի պաշտպանության հարցով Արա Զոհրաբյանը դիմել է Ռուսաստանի և Բելառուսի գործընկերներին
- Լավրովը դեմ է արտահայտվել Լապշինի արտահանձնմանը
- «Ազատություն Լապշինին». Ակցիա Բելառուսի դեսպանատան դիմաց
- Հրեա ճանապարհորդ Լապշինը գոհ է, որ հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակ»-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան