Իտալիայում զոհերի թիվը հասել է վեցի
Իտալիայի լեռներում գտնվող Rigopiano հյուրանոցի վրա ձնահյուսի իջնելու հետևանքով զոհվածների թիվը հասել է վեցի: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ANSA գործակալությունը:
Փրկարարները ձյան տակից տղամարդու մարﬕն են դուրս բերել:
Եվս 23 մարդ պաշտոնապես անհայտ կորած է համարվում, սակայն փրկարարները նշում են, որ նրանց ողջ ﬓալու հավանականությունը խիստ փոքր է, քանի որ աղետի պահից արդեն ավելի քան չորս օր է անցել:
Այդ ընթացքում փրկվել է 11 մարդ, իսկ ձնահյուսի իջնելու պահին հյուրանոցում եղել են ընդաﬔնը 35 կենվորներ ու աշխատակիցներ:
Ողբերգությունը պատահել է հունվարի 18-ի երեկոյան Գրան Սասո լեռնազանգվածի շրջանում: Տարերային աղետի պատճառ են դարձել նույն օրն ավելի վաղ Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժերը և դրանց հաջորդած հետցնցուﬓերը:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայում փրկարարները ձյան տակ մնացած հյուրանոցից գտել են ողջ մնացած մարդկանց
- Իտալիայում հյուրանոցը մնացել է ձյան տակ
- Իտալիայում հայտարարել են երկրաշարժի աղետալի հետևանքների մասին
- Իտալիայում երկրաշարժ է տեղի ունեցել