Արա Խաչատրյան. «Ամեն ինչ առջևում է…»
«Գանձասար-Կապանը» ֆուտբոլի ակադեմիայում սկսել է իր ուսումնամարզական 2-րդ հավաքը։ Աշոտ Բարսեղյանի սաները 10 օրյա մարզումներ կանցկացնեն ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ օրը երկու մարզում ձևաչափով։ Այս մասին տեղեկացնում է ակումբի լրատվության բաժինը:
Կապանյան թիմի ամենափորձառու ֆուտբոլիստներից Արա Խաչատրյանը խոսել է թիմի նախապատրաստության ընթացքի մասին՝ նշելով, որ ձմեռային շրջանում շեշտը հիմնականում դրվում է ֆիզիկական պատրաստվածության վրա:
«Նոր ենք սկսել, ամեն ինչ առջևում է, պատրաստվում ենք առաջնությանը: Թիմը, բնականաբար, լիարժեք պատրաստ չէ, բայց մարզումները ցույց կտան, թե ով ինչ մարզավիճակում է»,- ասել է Խաչատրյանը:
Նախատեսված է, որ հավաքի ընթացքում կլինեն նաև ստուգողական հանդիպումներ։ Հունվարի 25-ին կապանյան թիմն ուժերը կչափի «Ալաշկերտի» հետ, իսկ հունվարի 28-ին մրցակիցը կլինի Գյումրիի «Շիրակը»։