Ֆերգյուսոն. «Տիտղոսը Քոնորի մոտ է, որովհետև չի ցանկանում մենամարտել»
Ամերիկացի բռնցքամարտիկ Տոնի ֆերգյուսոնը, ով մարտի 4-ին UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր տիտղոսը կվիճարկի Ռուսաստանը ներկայացնող Հաբիբ Նուրմագոմեդովի հետ, կարծում է, որ իրենք պետք է մրցեին այն տիտղոսի համար, որը պատկանում է Քոնոր Մակգրեգորին, իսկ նա մինչև աշուն հայտարարել է կարիերայի դադարի մասին: Տեղեկացնում է foxsports.com-ը:
«Մենք պետք է պայքարենք հիմնական գոտու համար, դա հասկանալի է բոլորին: 9 անընդմեջ հաղթանակ եմ տոնել UFC-ում, իսկ Հաբիբը` 8: Մենք պատրաստ ենք մենամարտել, բայց տիտղոսը մնում է Քոնորի մոտ, որովհետև նա չի ցանկանում և պատրաստ չէ մրցել: Շարունակ պատճառներ է հնարում, որպեսզի չմենամարտի: Դա ահավոր զայրացնում է»,- ասել է Ֆերգյուսոնը: