Գաբրիել Սարգսյանն առաջատարին զիջում է կես միավորով
Իրանում մեկնարկած շախմատ «Խազարի գավաթ 2017» մրցաշարում տեղի են ունեցել մեկնարկային առաջին երեք տուրերի հանդիպումները: Մրցաշարին մասնակցող հայկական շախմատի առաջատար շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը տոնել է 2 հաղթանակ և 1 պարտիա ավարտել ոչ-ոքի արդյունքով:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, վաստակած 2.5 միավորով Սարգսյանը կիսում է 5-14-րդ հորիզոնականները և միայն կես միավորով է հետ մնում մրցաշարի 4 առաջատարներից: Մրցաշարին մասնակցող Եվրոպայի մինչև 12 տարեկանների չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը վաստակել է 2 միավոր, իսկ գյումրեցի շախմատիստ Սեդրակ Մաթևոսյանը` 1.5: