Խուդոյան. Հայաստանում գիտական ատենախոսությունների որակը սարսափելի ցածր է
Հայաստանում չեն պատրաստվում անցում կատարել գիտական մեկ աստիճանի: Շատ երկրներ պահպանում են գիտական առաջին և երկրորդ աստիճանները: Լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի փոխնախագահ Ատոմ Մխիթարյանը: Նրա խոսքով, այդ երկրների հետ Հայաստանը համաձայնագրեր ունի գիտական աստիճանների փոխչանաչման մասին:
Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը նշեց, որ գիտական աստիճանների համակարգում փոփոխությունների հարցը քննարկվում է շատ երկրներում, օրինակ, Վրաստանն արդեն անցում է կատարել մեկ գիտական աստիճանի:
«Երկրորդ գիտական աստիճանն ավելի կարևոր է, նպատակն էլ ֆունդամենտալ ու խոր հետազոտությունների անցկացումն է: Այն երկրները, որոնք անցել են մեկ աստիճանի, դժգոհում են, որ ֆունդամենտալ գիտությունն անկում է ապրում: Դոկտորականի համար մարդը կարող է տասնյակ տարիներ աշխատել և ունենալ խոշոր տեսություն»,-ասաց նա:
Խուդոյանը նշեց, որ Հայաստանում գիտական ատենախոսությունների որակը սարսափելի ցածր է:
«Շատ դոկտորականներ թեկնածուականներից շատ ավելի վատ մակարդակ ունեն, ուղղակի ավելի շատ ծանոթ-բարեկամով են, ինչ-որ պաշտոնների հասնելու համար: Այս տեսակետից մենք լուրջ խնդիրներ ունենք»,-ասաց Խուդոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Գիտական աստիճան ստացողների թիվը նվազել է, ինչը ԲՈՀ-ի նախագահը լավ է համարում
- Հայաստանում նոր օրենքով առաջարկում են վերացնել գիտական աստիճաններից մեկը. Պատմաբանի մտավախությունները
- Երբեմն գիտական աստիճանի վկայագիր են ստանում «գրել տված» աշխատանքները. Լ. Արզումանյան
- Բացահայտվել են կոռուպցիոն ռիսկեր գիտական աստիճանների շնորհման գործընթացում
- ԿԳՆ. Գիտական աստիճանաշնորհման համակարգը խստանում է
- ԲՈՀ-ը նոր պետ ունի. «Գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդները պետք է ավելի պատասխանատու լինեն»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան