«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների աշխատավարձը կարող է կրճատվել
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները կարող են զրկվել իրենց աշխատավարձերի որոշակի չափից, եթե թիմը չկարողանա նվաճել Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր: Այս մասին տեղեկացնում է «Mirror»-ը:
Աղբյուրը նշում է, որ խաղացողների աշխատավարձը 25 տոկոսով կկրճատվի, եթե թիմը տեղ չգտնի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակում: Այդուհանդերձ, սա չի վերաբերվում միայն երկու ֆուտբոլիստների` Զլատան Իբրահիմովիչին և Պոլ Պոգբային:
Բացի այդ, մանկունյանցիները ֆինանսական առումով խնդիրներ կունենան հովանավորի հետ: «Ադիդասը» կկրճատի պայմանագրով նախատեսված գումարի 30 տոկոսը, եթե թիմը չխաղա Չեմպիոնների լիգայում: