Պլյուշչենկոն հոկեյ է խաղում
Ռուս գեղասահորդ Եվգենի Պյլուշչենկոն հոկեյ է խաղացել «Սառցե գայլեր» թիմի կազմում, որը «Գիշատիչներին» հաղթել է 8:1 հաշվով: Այդ խաղում 2 գոլի հեղինակ է դարձել Եվգենին, ով պատմել է հանդիպման մասին: Տեղեկացնում է sports.ru-ն:
«Կարոտել էի հոկեյը: Վիրահատության եմ ենթարկվել, մարզման ժամանակ վնասել էի ձեռքս ու ջիլս և, ինչպես երևում է, դա լավ ազդեցություն է ունեցել, հիմա ձեռքս ճիշտ է աշխատում:
«Չեմ կարող ասել, որ մշտապես մարզվում եմ: Եթե ժամանակ եմ ունենում, միշտ գոնե 30 րոպե տրամադրում եմ հոկեյով զբաղվելուն: Ինչպես տեսնում եք, արդյունքը նկատելի է, ինչի համար շատ ուրախ եմ: Սա 5-րդ խաղն էր և արդեն դարձա 2 գոլի հեղինակ»,- ասել է Պլյուշչենկոն: