«Ռեալը» կադրային լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնել
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Մարսելոն և Լուկա Մոդրիչը, ովքեր Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի «Մալագայի» (2:1) հետ հանդիպման ժամանակ վնասվածք էին ստացել, բուժզննման են ենթարկվել:
Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, ֆուտբոլիստների ապաքինման համար կպահանջվի նվազագույնը 3-4 շաբաթ: Մոտ օրերս բուժզննման կենթարկվի նաև «Արաքայական ակումբի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն, ով նույն խաղում վնասել է ձեռքը:
Հիշեցնենք, որ «Ռեալի» կազմում վնասվածքներ ունեն նաև Գարետ Բեյլը, Դանի Կարվահալը, Խամես Ռոդրիգեսն ու Պեպեն: Նրանց մի մասը չի կարողանա օգնել թիմին Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի «Նապոլիի» հետ փետրվարի 15-ին կայանալիք առաջին խաղում: