Արսեն Վենգեր. «11 մետրանոց չտեսա, բայց ստիպված էի բերանս փակել»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի «Բերնլիի» հետ հանդիպման մասին` նշելով, որ յուրաքանչյուր խաղ և յուրաքանչյուր տուր յուրօրինակ պայքար է: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
«Արդյունքում` հաղթեցինք, սակայն հաջողության ճանապարհը մեզ համար բարդ ստացվեց: Անմիջապես չկարողացանք խփել 2-րդ գոլը, մնացինք 10 հոգով, իսկ մրցակիցը բավական ուժեղ էր, սակայն վաստակեցինք 3 միավոր, ինչին ձգտում էինք:
«Բերնլին» կարգապահ թիմ է, նրանց խաղը պարզ է ու էֆեկտիվ: Առաջին խաղում հաղթեցինք վերջին վայրկյաններին, այդպես ստացվեց նաև հիմա: Յուրաքանչյուր տուր և յուրաքանչյուր խաղ պայքար է բոլոր թիմերի համար:
Հեռացո՞ւմը, հիասթափված էի 11 մետրանոցից, գիտակցում էի, որ կարող ենք միավորներ կորցնել: Ոչ մի 11 մետրանոց չտեսա, բայց ստիպված էի բերանս փակել»,- ասել է Վենգերը: