The Washington Times. Թրամփը արժանի կլինի Խաղաղության նոբելյան մրցանակի, եթե հաշտեցնի Հայաստանին և Ադրբեջանին
Ամերիկյան «The Washington Times» պարբերականը հոդված է հրապարակել, որում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, գրել է, որ Դոնալդ Թրամփը «պատմական հնարավորություն ունի արդարացիորեն վաստակելու հեղինակավոր Խաղաղության նոբելյան մրցանակը», եթե նրան հաջողվի հաշտեցնել Հայաստանին և Ադրբեջանին:
«Դոնալդ Թրամփը պատմական հնարավորություն ունի Խաղաղության նոբելյան մրցանակ ստանալ, եթե գործարքներ կնքելու իր հմտությունները կիրառի աշխարհի ամենաբարդ հակամարտություններից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար», - գրել է հոդված հեղինակ Ռոբ Սոբհանին:
Հրապարակման համաձայն` ԼՂ հակամարտության կարգավորումը Դոնալդ Թրամփի և նրա ազգային անվտանգության հարցերով թիմի համար կարևոր է նաև նրանով, որ այն ցույց կտա` արդյո՞ք Վլադիմիր Պուտինը կուզենա դառնալ Միացյալ Նահանգների գործընկերը համաշխարհային մակարդակում հակամարտություններ լուծելու հարցում, թե՞ նա կնախընտրի մանիպուլիացիայի ենթարկել թեժ կետերը` հանուն Մոսկվայի ռազմավարական շահերի:
Վաշինգտոնը, ցավոք, չափազանց զբաղված էր Մերձավոր Արևելքում, որպեսզի կարողանար ստանձնել Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղություն հաստատելու հարցում առաջնորդի դերը: Եվ Երևանը և Ադրբեջանն արժանի են տևական խաղաղության: Թրամփը կարող է խաղաղություն ապահովել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև՝ գտնելով այնպիսի լուծում, որը արդար կլինի երկու կողմերի համար էլ: Թրամփի հաջողությունը ազդակ կլինի ողջ աշխարհի համար, որ ԱՄՆ-ն կրկին գլոբալ կայունության հաստատման գործին է ծառայում», - գրված է հոդվածում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան