Երևանում ստուգվել է 58 բենզալցակայան
Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցել է, որ 4 օրվա ընթացքում Երևան քաղաքի 58 բենզալցակայանում իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում թերությունների վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ:
ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ կազմված արձանագրությունների վերաբերյալ փետրվարի 1-ից կմեկնարկեն քննարկումներ, որոնց ընթացքում արդեն կորոշվի, թե ինչ վարչարարություն կիրականացվի:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը: Տնօրենը հայտնել է, որ հունվարի 25-ի երկրորդ կեսից հանրապետության տարածք կներթափանցի նոր՝ հզոր ցիկլոն, որի հետևանքով հունվարի 26-28-ը ժամանակ առ ժամանակ տեղումներ կգրանցվեն: Տեղումներն առավել հաճախակի կլինեն հունվարի 27-ին, իսկ ջերմաստիճանը կբարձրանա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում