ԵԽԽՎ նախագահ․ Անցնող տարում հնարավոր չեղավ լուծել հակամարտությունները
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն խոսել է ԵԽԽՎ-ի առաջ ծառացած մարտահրավերների մասին։ Ագրամունտը նշել է, որ անցնող տարում հնարավոր չի եղել լուծել անդամ երկրներում առկա հակամարտությունները։
«Մենք տեսանք ռազմական գործողությունների վտանգավոր սրում Լեռնային Ղարաբաղի շփման գծում։ Հակամարտությունն ու հրադադարի խախտումները Ուկրաինայում շարունակվում են»,-ասել է Ագրամունտը՝ կարևորելով այս հարցերում խորհրդարանական դիվանագիտության դերը։
Ագրամունտը մտահոգություն է հայտնել նաև, որ Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը ԵԽԽՎ-ում չէ՝ նշելով, որ ԵԽ-ն 47 անդամ երկրների կառույց է, այլ ոչ 46 ու նշեց:
Ագրամունտը խոսել է նաև միգրացիոն ճգնաժամի, Թուրքիայում հեղաշրջման փորձի մասին։ ԵԽԽՎ նախագահը նաև կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Իլգար Մամադովին, ում վերաբերյալ առկա է ՄԻԵԴ վճիռ, սակայն Ադրբեջանը չի կատարում այն։
ԵԽԽՎ նախագահը խորհրդարանականներին կոչ է արեց հարգել Վեհաժողովի որոշումները, ընդունել հաղթանակն ու պարտությունը, ինչը ժողովրդավարության հիմքն է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան