Ուրիխանյան. Ելքի ներկայացուցիչների հետ զրույցները չեն շարունակվել
Խորհրդարանական ընտրություններից առաջ որևէ դաշինքի մաս կազմելու հնարավորությունն այսօր ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը չբացառեց: Նա ընդգծեց, որևէ քաղաքական ուժի կամ միավորի չի միանա, քանի դեռ կարևոր հարցերի պատասխանները հստակ չեն ներկայացվել, պետք է տեսնել, թե ովքեր են ու ինչ են անելու, ինչ նպատակներ ունեն, ինչ կառույցներ են ձևավորելու:
Լրագրողների հետ հանդիպմանն ասաց, այս պահին հստակ չգիտի թե ինչ է իրենից ներկայացնում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ համախմբված դաշինքը, կամ ովքեր են լինելու Գագիկ Ծառուկյանի կողքը:
«Դրական գնահատական ունեմ Սեյրան Օհանյանի անձի շուրջ, բայց իր կողմից նախաձեռնվող քաղաքական ձևաչափի մասին տեղեկություն մինչ օրս ոչ ոք չունի: Կա անձ, թե ինչ քաղաքական կուրս է վարելու, ինչ դրույթներ է հռչակելու, ում հետ է գնալու, սրանք բոլորը հարցեր են: Ծառուկյանի մասին եթե խոսենք, կներեք, ես այն անձը չեմ, որ հեռացել եմ, որպեսզի հիմա միանամ: Դաշինքի մասով, ախր ոչ ոք չգիտի»,-ասաց նա:
Ուրիխանյանն ասաց, որ ԵԼՔ դաշինքի մաս կազմող երկու կուսակցությունների ներկայացուցիչների հետ ունեցել է զրույցներ, առաջարկել է քաղաքական աջակցություն: Սակայն այդ զրույցները չեն շարունակվել. «Թե ինչու են դադարել զրույցները, հարցը, հավանաբար, իրենց է պետք ուղղել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՄ-ը միացել է Օհանյան-Սարգսյան-Դալլաքյան-Օսկանյան համագործակցությանը
- Իշխան Զաքարյանը՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ստեղծվելիք դաշինքի նախընտրական շտաբի պետ
- Խաչատուր Սուքիասյանը նախընտրական շտաբ չի ղեկավարի
- Արարատ Զուրաբյանը և Ալեքսանդր Արզումանյանը միանալու են Ծառուկյանի դաշինքին. «Ժամանակ»
- «Ելք» դաշինքն առաջարկ է արել ԳԱԼԱ-ին. «Ժամանակ»
- «Ելք» դաշինքի ներկայացուցիչները հայտարարում են առաջադրումների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին