Պեդրո Ագրամունտը վերընտվեց ԵԽԽՎ նախագահ
Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խոհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը, որը կտևի մինչև հունվարի 27-ը։
Նստաշրջանի մեկնարկին ԵԽԽՎ նախագահ վերընտրվեց Եվրոպական ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Պեդրո Ագրամունտը ևս 1 տարով։ Այլ թեկնածուներ չէին առաջադրվել։
ԵԽԽՎ ներքին ընթացակարգերի և պայմանավորվածության համաձայն՝ ԵԽԽՎ նախագահությունը փոխանցվում է կուսակցություններին հերթականությամբ։ Նախագահն ընտրվում է 1 տարով, այնուհետ պաշտոնավարումը երկարացվում է ևս 1 տարով։
Ագրամունտը շնորհակալություն հայտնեց վստահության ու համագործակցության համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան