Աստանայի բանակցություններում Սիրիական ընդդիմությունը կքննարկի միայն հրադադարի ռեժիմին առնչվող հարցեր
Օգոստոսին Սիրիական հակամարտության կարգավորման ուղղությամբ կայանալիք բանակցությունների ժամանակ սիրիական ընդդիմությունը պատրաստ է քննարկել միայն հրադադարի ռեժիմի պահպանմանը վերաբերող հարցեր: Այս մասին «Deutsche Welle»-ի փոխանցմամբ հայտարարել է ապստամբների պատվիրակության ներկայացուցիչ Յախյա ալ-Արիդին: http://dw.com/p/2WERX
«Մենք չենք մասնակցի որևէ քաղաքական բանավեճի»,-հայտարարել է ալ-Արիդին: Խորհրդակցությունների մեկնարկից մի քանի ժամ առաջ դեռևս անհայտ է եղել պաշտոնական Դամասկոսի և սիրիական ընդդիմության միջև ուղղակի բանակցությունների ձևաչափը:
Ղազախստանի ԱԳՆ-ի հաղորդած տվյալների համաձայն՝ խորհրդակցություններին մասնակցում են Սիրիայի կառավարության, սիրիական ընդդիմության, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ԱՄՆ-ի ներկայացուցիչներն, ինչպես նաև Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան:
Ղազախստանի բանակցությունները Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ռազմավարության մասն են կազմում, որի միջոցով այս երկրները փորձում են վերջ դնել Սիրիայում արդեն 6 տարի ձգվող քաղաքացիական պատերազմին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին