Քաղցրաշենցիներին չմարված պարտքի գործը դատախազությունում է. Արտակ Սարգսյան
«Այսօր մթերող ընկերությունը խաղող արտադրողին որպես գործընկեր չի տեսնում, և քանի դեռ այդպես է, շատ հարցեր կմնան չլուծված»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանն՝ անդրադառնալով խաղողագործության ոլորտի ներկայիս իրավիճակին:
Նրա խոսքով՝ փոխշահավետ համագործակցություն չի լինում, իսկ խնդիրներից զերծ մնալու համար առաջին քայլը պետք է լինի այն, որ գյուղացու և մթերող ընկերության միջև օրենքի սահմաններում լինի փոխշահավետ պայմանագրային պարտավորություն:
Մասնավորապես անդրադառնալով Քաղցրաշենի խաղողագործների դեռևս չլուծված հարցին, Արտակ Սարգսյանն ասաց. «2015 թվականին անսպասելի առատ էր խաղողի բերքը, գնում կարելի ասել չեղավ, այլ միայն մթերվեց: Մեր նախկին կառավարությունը պատճառաբանեց, որ բերքն աննախադեպ է, որոշեցին այնպես անել, որ խաղողը չմնա դաշտում, տանեն գործարաններ, հետո միայն կվճարեն: Առուծախ արվեց, ապրանքը վերցրեցին, բայց գումարը չվճարեցին: Մի ամբողջ համայքի գումարներ մինչև այսօր չեն վճարվել»:
Նրա խոսքով՝ քաղցրաշենցիներից խաղող մթերած «Վինար» ընկերությունը պատճառաբանում էր, թե շուկա դուրս գալու խնդիրներ են եղել, սպիրտը չի վաճառվել. «Գյուղատնտեսության նոր նախարարը խաղող մշակող ձեռնակրությունների ու խաղողագործների հետ նստեցին կլոր սեղանի շուրջ, «Վինար» ընկերությանն առաջարկեցին վաճառել կոնյակի սպիրտը այն գնել ցանկացող ընկերություններին և վճարել գյուղացիների պարտքը: Դրանից հետո ընկերությունից սկսեցին ասել, թե հիմա էլ սպիրտ չկա, կամ եղածը քիչ քանակությամբ էր, որի վաճառքից ստացված գումարով իրենց այլ հարցերն են լուծել ու քաղցրաշենցուն էլի ոչինչ չի մնացել»:
Հայաստանի խաղողագործների միության նախագահը տեղեկացրեց, որ գործն այսօր իրավական հարթությունում է, 2016 թվականի դեկտեմբերից գործ ուղարկվել է դատախազություն:
«Սեղանի շուրջ նստած պայմանավորվում են, բայց իրականում գործնական ոչինչ չի արվում: Իմ տվյալներով,այս պահի դրությամբ, ընկերությունը 85 մլն դրամ գումար ունի քաղցրաշենցիներին դեռ չվճարած: Իսկ հանրապետությունում 2016 թվականի դրությամբ խաղող մթերող ընկերությունների պարտքը գյուղացիներին կազմում է 1,5 մլրդ դրամ»:
Հարակից հրապարակումներ`
- Քաղցրաշենցիները գյուղնախարարից հույսերը կտրել են, եկել էին վարչապետին հանդիպելու. «Առավոտ»
- Գյուղնախարարը առաջարկում է վաճառել պահեստավորված սպիրտը և վճարել գյուղացիների պարտքերը.
- Քաղցրաշենցի խաղողագործների մի մասի պարտքը վճարել են
- Քաղցրաշենցիները կառավարության մոտ դարձյալ իրենց գումարներն են պահանջում
- Քաղցրաշենցիներին մթերած խաղողի գումարները խոստացել են սեղմ ժամկետում վճարել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան