Սամվել Մարտիրոսյան. Լապշինի գործը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ
«Արտահանձման գործընթացները նախատեսված են երկկողմանի պայմանագրերով կամ կոնվենցիայով: Տվյալ դեպքում կարծում եմ, դա Մինսկի կոնվենցիան է: Բայց, ընդունող կողմի հայտարությունը արտահանձման նպատակի մասին պետք է համապատասխանի իրականությանը»: «Որքանո՞վ է իրավաչափ ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահ անձնումը Ադրբեջանին» թեմայով քննարկման ժամանակ ասաց, միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը:
Նա հիշեցրեց Սաֆարովի դեպքը, երբ Ադրբեջանը երաշխիքներ էր տվել, որ կացինով մարդ սպանած հանցագործը պատիժը կրելու է հայրենիքում: Նշենք, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Սաֆարովն Ադրբեջան հասնելուն պես ազատ արձակվեց, հերոսի կոչում ստացավ:
Իրավաբանի խոսքով, այս պարագայում արտահանձման հիմքում ընկած է հայատյացությունը, ռասիզմը, Ադրբեջանի պետական քաղաքականության շարունակությունը:
«Իսկ ձևական նպատակը հանցավորության դեմ պայքարն է, քանի որ Լապշինը անօրինական երկիր է մուտք գործել: Հաշվի առնելով, որ Լապշինը լրագրող է, բլոգեր, նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվում է հայերի մասին բարյացակամ արտահայտվելու, Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար: Այստեղ և ազատ արտահայտվելու իրավունքի խախտում կա, և խտրականության արգելքի երաշխիքի»,-ասաց Ա. Ղազարյանը:
Նա նշեց, որ Լապշինի ընտանիքի անդամների հետ կապ է պահպանում Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Դատախազի՝ արտահանձման մասին որոշումը դեռ չի բողոքարկվել: Հայաստանցի փաստաբաները պարտավորվել են օգնել Լապշինի փաստաբաներին, արդեն մի փաստաթուղթ եզրահանգումներով ուղարկել են բելառուս գործընկերներին, որտեղ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281 հոդվածը համեմատում են Թուրքիայի հայտնի 301 հոդվածի հետ:
«Դա Դինքի գործն է, Փամուկի գործն է, տասնյակ այլ դատական գործեր, որոնք միջազգային հանրությունը, ՄԻԵԴ-ը չեն ընդունում, անընդհատ քննադատում են: Երբ անձը հրապարակավ հայտարարություն է անում՝ քննադատելով որևէ երկրի կառավարության քաղաքականությունը, դա չպետք է դիտվի որպես տարածքային ամբողջականության դեմ, սահմանադրական կարգը տապալելու կամ ատելության կոչ»,-ասաց նա:
Քննարկման մասնակից մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կցկտուր տեղեկությունների հիման վրա եկել է եզրահանգման, որ հրեա բլոգերին նոր մեղադրանք է առաջադրվել՝ Ադրբեջանում ահաբեկչական խումբ ձևավորելու փորձի մեջ: Նրա խոսքով, Ադրբեջանի իշխանություններն այդ պրակտիկան հաճախ են կիրառում նաև տեղացի բլոգերիների ու ակտիվիստների նկատմամբ:
«Կարծում եմ, այս պահին Բելառուսի և Ադրբեջանի իշխանությունները փորձում են լրջացնել գործը, որպեսզի փորձեն խուսափել քննադատություններից: Լապշին գործի շուրջ աղմուկը գնալով շատանում է: Հասկանալի է, որ սա քաղաքական գործ է, բայց դժվար է ասել, թե ինչ ընթացք կստանա»,-ասաց Ս. Մարտիրոսյանը:
Մեդիա փորձեգետը զգուշացնում է, որ խնդիրը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ:
«Ո՞վ է բացառում, որ մի լրագրող, քաղաքագետ, ով Ադրբեջանի իշխանությունների դուրը չի գալիս, գնա Մինսկ ու նույն հոդվածով չի հայտնվի Ադրբեջանում: Անպայման չէ, որ մարդը լինի Հայաստանի քաղաքացի: Շատ մարդիկ Ադրբեջանի համար տեղեկատվական, քարոզչական առումով վտանգավոր են համարվում: Արդյո՞ք ունենք երաշխիք, որ այդ մարդիկ Ադրբեջանի պահանջով չեն ձերբակալվի: Այս ամեն ինչը տեսնելով ես երաշխիք չունեմ, մարդիկ պետք է այս վտանգը հաշվի առնեն Բելառուս մեկնելուց առաջ»,-նա:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է մեկուսացնելու Հայաստանը և Ղարաբաղը:
«Այն տենդենցը, որ այլազգի մարդիկ գնալով ավելի շատ էին այցելում Ղարաբաղ, փորձում են կասեցնել այս կերպ»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Լապշինի հարցը ՀԱՊԿ, ԵԱՏՄ համապատասխան կառույցների միջոցով թող տեղափոխեն Կրեմլ. քաղաքագետ
- Արա Ղազարյան. Լապշինի նկատմամբ քրեական հետապնդման նպատակը ոչ թե հանցավորության դեմ պայքարն է, այլ քաղաքական է
- Արցախի ՄԻՊ-ը՝ Լապշինի արտահանձնման մասին. «Արցախի վերաբերյալ ազատ խոսքը լռեցնելու փորձ է»
- Արա Զոհրաբյան. Պետք է պաշտպանել Ալեքսանդր Լապշինին
- Լապշինի դեմ կատարվածը լուրջ վտանգ է խոսքի ազատության ու մարդու իրավունքների տեսանկյունից. Պաշտպան
- ԱՄՆ Պետդեպն անդրադարձել է բլոգեր Լապշինի արտահանձմանը
- Ալեքսանդր Լապշինի պաշտպանության հարցով Արա Զոհրաբյանը դիմել է Ռուսաստանի և Բելառուսի գործընկերներին
- Լավրովը դեմ է արտահայտվել Լապշինի արտահանձնմանը
- «Ազատություն Լապշինին». Ակցիա Բելառուսի դեսպանատան դիմաց
- Հրեա ճանապարհորդ Լապշինը գոհ է, որ հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակ»-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան