Քաղաքական 16:06 23/01/2017

Եթե հիմա Հովիկ Աբրահամյանն էլ գա, ես սիրով կասեմ՝ արի, միասին աշխատենք. Պարույր Հայրիկյան

«Ծիծաղելի է այսօր խորհրդարանում մի քանի տեղ ունենալու համար քեզ կոտորես, երբ ազգդ այսպիսի ծանր վիճակում է, երբ երկիրը գնում է կործանման», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ բացատրելով Օհանյան-Օսկանյան-Դալլաքյան-Սարգսյան դաշինքին միանալու իր որոշումը:

Հիշեցնենք՝ այդ դաշինքին միանալու մասին Հայրիկյանը հայտարարել էր հունվարի 22-ին, իր ֆեյսբուքյան էջում:

Հայրիկյանը տեղեկացրեց, որ դիմել են «ԵԼՔ»-ին միանալու իրենց դաշինքին, սակայն իրենց զանգերին ոչ մի կերպ չեն արձագանքել: Իսկ այս դաշինքը արձագանքել է ,անմիջապես կապի մեջ են մտել, ու որոշումը կայացվել է:

«Արամ Սարգսյանի հետ հին կապեր ունենք ընկերական, Օսկանյանի հետ տարբեր հարցերովշփվել ենք, Սեյրան Օհանյանը, երբ բանակում էր, ես Գորիսի պարետն էի, բացի այդ պաշտպանական համակարգում մի քանի նախագծեր Սեյրան Օհանյանի հետ էի քննարկում: Իսկ Վիկտոր Դալլաքյանի հետ աշխատել ենք Ազգային ժողովում», -դաշինքի լիդերների հետ կապը փորձեց վերականգնել Հայրիկյանը:

Նա ասաց նաև, որ իր համար ոչ թե տարօրինակ, այլ ուրախալի է, որ Սեյրան Օհանյանը դուրս է եկել իշխանությունից ու նկատեց. «Եթե հիմա Հովիկ Աբրահամյանն էլ գա, ես սիրով կասեմ՝ արի, միասին աշխատենք՝ Հայաստանը կարգին երկիր դարձնելու ուղղությամբ: Դա է իմ աշխատելաոճը, հակառակ դեպքում ես մեր ժողովրդին չէի կարողանա նվիրել անկախության հանրաքվեի ճանապարհով ռազմավարությունը»:

Հարցին, թե ինչպե՞ս է ընդգծված հակառուսական Հայրիկյանը դաշինք կազմում ընդգծված ռուսական Արամ Սարգսյանի հետ (Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն), ԱԻՄ առաջնորդը պատասխանեց.

«Այո, այդպիսի մակերեսային ընկալում կա: Բայց ուշադիր չեն կարդում իմ հայտարարությունները, որ ասել եմ՝ ես հակաամերիկյան, հակաեվրոպական կլինեի, եթե այդ կողմերից ագրեսիվ տրամադրություններ նկատեի Հայաստանի նկատմամբ: Ես, որպես հայ մարդ, դեմ եմ, որ ռուսական «Գազպրոմը» մենաշնորհ է հաստատել Հայաստանում ու գազը թանկ վաճառում: Ես ռուս ընկերներ ավելի շատ ունեմ ու դրանք նշանավոր մարդիկ են»:

Դիտարկմանը, թե որոշ շրջանակներում այդ դաշինքը անվանել են «աջաբ-սանդալ», Հայրաիկյանը արձագանքեց. «Նրանք, ովքեր ակնկալում են գաղափարների դաշինք, չգիտեն, որ գաղափարների դաշինքը հանգեցնում է մեկ կուսակցության: դաշինքը լինում է գաղափարական տարաձայնությունների միջև: Սա նպատակային դաշինք է: Այսինքն՝ ժամանակավոր համագործակցություն հանուն այն բանի, որ կարողանանք Հայաստանը դարձնել քաղաքացիներին պատկանող երկիր»:

Դաշինքում ո՞ւմ է պատկերացնում որպես վարչապետի թեկնածու հարցին ի պատասխան, Հայրիկյանն ասաց, որ իր համար այդ հարցը սկզբունքային չէ:

«Առաջին տեղի համար պայքարում են նրանք, ովքեր ճակատագրով առաջին տեղում չեն ու չեն կարող լինել: Ինձ համար գիտե՞ք ինչով սկզբունքային կլինի: Այն մարդիկ, ովքեր կասեն՝ թող Հայրիկյանը լինի ասենք թե 5-րդը, հետո այդ մարդիկ իրենց երեխաներին պիտի նայեն ամաչելով, թե գիտեք՝ Հայրիկյանը մեր հետ էր, մենք փոխանակ համախմբվեինք նրա շուրջը… դա ինձ համար հարց չէ: Նա, ով ճակատագրով շատ հարցերում առաջինն է եղել, էսպիսի մանրուքներում կարող է ասել նվիրում եմ ձեզ», -հավելեց ԱԻՄ առաջնորդը:

Նշենք, որ Օհանյան-Օսկանյան-Դալլաքյան-Սարգսյան դաշինքը առայժմ անվանում չունի և ավելի վաղ Օսկանյանը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են ընդունել այն կուսակցություններին, ովքեր կցանկանան համագործակցել իրենց հետ: Նա նաև հնարավոր էր համարել, որ դաշինքի ցուցակը ղեկավարի պաշտպանությաննախկին նախարար Սեյրան Օհանյանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիներն աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ողբերգական վթար. բախվել են «Honda»-ն և «Opel»-ը, կա երկու զnh
Այսօր ժամը 14:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում...
Աղբյուր` Panorama.am
16:12
«Կարմիր կետագծերի» թանկացման որոշումն անցկացնելու հարցում ՔՊ-ին աջակցած Գրիգոր Հարությունյանը վայր է դրել մանդատը
««Կարմիր կետագծերի» անցկացման որոշումն ի՞նչ մեծ խաղադրույքներ, կարևորություն էր ներկայացնում, որ մեկ ձեռնպահ քվեարկած ավագանու...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանի՝ 2024-ի լավագույն մարզիկները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը,...
Աղբյուր` Panorama.am
16:01
«Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մարքել Նիկոլի այդ խարանը». Աշոտյան
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, մեկը Արցախի հանձնում է,...
Աղբյուր` Panorama.am
15:36
Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
Team Telecom Armenia-ն հայտարարում է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցի ծածկույթի ընդլայնման մասին՝ ներառելով Վայոց ձորի և...
Աղբյուր` Panorama.am
15:26
Դուք այսօր առավել ջանք ու եռանդ պիտի ներդնեք ձեր ծառայության մեջ. Մակար Սրբազանը՝ նորընծա սարկավագներին
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան
«Միանշանակ է եղել այն առանցքային հիմնադրույթը, որ Արցախը ոչ թե վերադարձվում է նախկին կարգավիճակին, այլ պահպանվում է ստատուս-քվո, որի պարագայում կազմակերպվում է նոր հանրաքվե»
Աղբյուր` Panorama.am
15:12
Սանկտ Պետերբուրգում Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում նախատեսված չէ.Պեսկով
Սանկտ Պետերբուրգ մեկնող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպում չկա։ Այդուհանդերձ, երկու...
Աղբյուր` Panorama.am
15:00
Եկամտային հարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից
Պետական եկամուտների կոմիտեն եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին հիշեցնում է, որ հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական...
Աղբյուր` Panorama.am
14:58
«Հանրային ձայն»ի նախկին անդամ Գրիգոր Հարությունյանն իր մասնակցությամբ օգնեց ՔՊ-ին ընդունել «կարմիր գծերի» մասին որոշումը
«Լյուստրացիա տեղի կունենա, ով քվեարկի այս նախագծին, առնվազն իշխանության կողմնակից է»,-«կարմիր գծերի» թանկացում ենթադրող...
Աղբյուր` Panorama.am
14:28
Մեր երկրին նորմալ ղեկավար է պետք, էլ ոչ մի ուրիշ բան պետք չէ. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
«Այս կառավարությունն ինչ անում է, մեր ժողովրդի դեմ է։ Ժողովուրդը պետք է աշխատի, ոչ թե տունը նստի ու նայի ՔՊ-ականների խոսակցությունները»
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում մանկապարտեզի պահակը հենց մանկապարտեզի բակում ծեծել է 9-ամյա տղայի
Դեպքի մանրամասները Aravot.am-ին պատմել է ծեծի ենթարկված երեխայի մայրը՝ Թամարա Սարգսյանը
Աղբյուր` Panorama.am
14:01
Պուտինը Փաշինյանի գլխավորությամբ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ առաջիկա օրերին հանդիպումներ կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
13:58
Արմինե Օհանյան. Կրթությունից ողջ օրը խոսող մարդը, առնվազն, անկիրթ ու անդաստիարակ պետք է լինի, որ հավակնի հանրությանը կրթել և իր ընդդիմախոսների «միջից տգիտությունն արմատախիլ անել»
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Իշխանական զույգը որոշել է իրենով լցնել երկրում առկա ողջ վակուումը և մի բան...
Աղբյուր` Panorama.am
13:53
Հավատացեք, ամբողջ աղբը ես չեմ Երևան քաղաքով թափել. Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյան
«Մեր մոտ աղբահանության վճարը գանձվում էր բնակարանում մարդկանց  փաստացի ապրելով և այդ տվյալները տալիս էին...
Աղբյուր` Panorama.am
13:20
Հուշարձանի կարգավիճակ են ստացել 15 պատմամշակութային կառույցներ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստին հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքում և հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
13:13
ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Միջերկրական ծովում ռուսական բեռնատար նավի խորտակման դեպքը, կան անհայտ կորածներ
Ռուսական «Ուրսա մայոր» բեռնատար նավը խորտակվել է Միջերկրական ծովում, հայտնել է ՌԴ ԱԳՆ իրավիճակային ճգնաժամային կենտրոնի վարչությունը...
Աղբյուր` Panorama.am
13:03
Դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի
Երևանում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
12:50
Եթե ինձ հետ բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին և/կամ դատերին. Փաշինյանը՝ նախկին նախագահներին
«Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով...
Աղբյուր` Panorama.am
12:20
Աղբի վճարը կրկնակի բարձրացնում եք, պարոն Ավինյան, դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ. Հայկ Գրիգորյան
«Ուզում եմ երևանցիներին տեղեկացնել, որ բերված նախագծով բնակելի շինութունների կոշտ կենցաղային թափոնների դրույքաչաքը նախկին անձով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}