Հայ բասկետբոլիստները շարունակում են միավորներ բերել իրենց թիմերին
Կանադայի ուսանողական լիգայի ընթացիկ առաջնությունում «Տրինիտի Վեստերն» բասկետբոլի ակումբը, որտեղ հանդես են գալիս Պողոս Թրունյանն ու Վարդան Թանիելյանը, 108-76 հաշվով պարտություն է կրել «Մանիտոբա» ակումբից: Պողոս Թրունյանը խաղադաշտում անցկացրել է 26 րոպե և վաստակել 24 միավոր, իսկ Վարդան Թանիելյանը՝ 19 րոպե ու վաստակել 10 միավոր:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը, NCAA-ի հերթական տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Արամ Արսլանյանի «Լեյք Ֆորեստը» 76-66 հաշվով առավելության է հասել «Մանմուտ» ակումբի նկատմամբ: Արամ Արսլանյանը խաղադաշտում է անկացրել 19 րոպե և վաստակել 7 միավոր:
«Ջոնսոն Ուելսը», որտեղ հադես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 83-75 հաշվով առավելության է հասել «Էմանուել» ակումբի նկատմամբ: Մեթյու Մադոյանը խաղադաշտում է անցկացրել 22 րոպե և վաստակել 2 միավոր:
Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելևրը» 64-74 հաշվով պարտություն է կրել «Սայթ Կարոլինա Սթեյթ» ակումբից: Տավակալյանը խաղադաշտում անցկացրել է 28 րոպե և վաստակել 12 միավոր: 20 հանդիպումից հետո «Հորնեթս Դելևրը» զբաղեցնում է 11 –րդ հորիզոնականը:
«Իդահո Վենդելսը» 65-49 հաշվով հաղթանակ է տոնել «Նորթերն Արիզոնայի» նկատմամբ: Արկադի Մկրտիչյանը խաղադաշտում անցկացրել է 16 րոպե և վաստակեց 6 միավոր: «Իդահո Վենդելսը» 18 հանդիպումից հետո զբաղեցնում է 6-րդ տեղը:
Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանստոնի «Անադոլու Էֆեսը» Եվրոլիգայի 18-րդ տուրի շրջանակներում 78-89 հաշվով պարտություն է կրել «Բարսելոնից»: Բրայանթ Դանսթոնը խաղադաշտում անցկացրել է 34 րոպե և վաստակել 5 միավոր: 18-րդ տուրից հետո «Անադոլու Էֆեսը» 9-րդ հորիզոնականում է:
Թուրքիայի առաջնության 15-րդ տուրում «Անադոլու Էֆեսը» 93-83 հաշվով առավելության է հասել «Բեշիքթաշի» նկատմամբ: Բրայանթ Դանսթոնը խաղադաշտում անցկացրել է 33 րոպե և վաստակել 9 միավոր: 15 տուրից հետո «Անադոլու Էֆեսը» 2-րդ տեղում է: