Մոուրինյո. «Երկրորդ հնարավորության դեպքում պետք է սպանես մրցակցիդ»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր թիմի խաղի, հաղթանակների, պարտությունների, փոխարինումների մասին և պարզապես կիսվել է իր մտքերով: Հայտնում է «Mirror»-ը:
«Թոփ մակարդակի ակումբը պետք է ավելի հանգիստ լինի: Առաջին իսկ հնարավորության դեպքում հարկավոր է հաշիվը դարձնել 1:0, իսկ երբ մեկ գնդակի առավելություն ունես, հաջորդ շանսի ժամանակ պետք է սպանես մրցակցիդ: Մի քանի խաղերում այդպես էլ արել ենք, սակայն անգամ հաջողության դեպքում գոլերը մեզ շատ դժվար են տրվում:
Մենք շատ հնարավորություններ են ստեղծում, երբեմն այնքան լավ ենք խաղում, որ փոխարինում կատարելը դառնում է խնդիր: Հեշտ է խաղադաշտից դուրս բերել ֆուտբոլիստին, երբ նա կամ թիմը վատ են հանդես գալիս: Ես փոխարինումներ եմ կատարում՝ ձգտելով այլ ուղղություն տալ խաղին, բայց ես չեմ փոխարինում այն ֆուտբոլիստին, ով այնքան էլ լավ հանդես չի գալիս կամ մեզ ոչինչ չի տալիս:
Երբեմն նախընտրում եմ տուն վերադառնալ պարտված, քանի որ անհաջող ենք հանդես եկել: Ստացել ենք այն, ինչին արժանի էինք: Կվերադառնանք տուն, իսկ վաղը նոր օր կսկսվի: Բայց ամեն ինչ շատ ավելի բարդ է դառնում, երբ զգում ես, որ ամեն ինչ կարգին էր և արդյունքն ամենևին կախված չէր խաղի որակի հետ»,- ասել է Մոուրինյոն: