Մոուրինյոն հեռացրել է գնդակ մատակարարող երեխաներին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պահանջել է «Օլդ Տրաֆորդից» հեռացնել գնդակ մատակարարող երեխաներին` պատճառաբանելով, որ նրանք դանդաղ են կատարում իրենց գործն այն ժամանակ, երբ իր թիմը պարտվում է: Այս մասին տեղեկացնում է «Mirror»-ը:
Աղջիկների և տղաների փոխարեն պորտուգալացի մասնագետն իր համար «հույժ» կարևոր գործընթացը վստահել է մինչև 16 տարեկանների թիմի ֆուտբոլիստներին` նշելով, որ այդպես նրանք ավելի շուտ կհարմարվեն մեծահասակների ֆուտբոլին:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 22-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակած 41 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: